Նոյեմբեր 2026 – Մայիս 2027
Շենգավիթ

Մենք ձեզ հրավիրում ենք մասնակցելու «ՌԵ-ՇԿՈԼԱ» դասընթացին Հայաստանում։
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Շենգավիթը Երևանի հարավարևմտյան հատվածում գտնվող վարչական շրջանէ, որը քաղաքաշինական առումով կատարում է Հայաստանի մայրաքաղաքի «հարավային դարպասների» դեր։

Տարածքի պատմությունը հասնում է մինչև վաղ բրոնզի դար (մ.թ.ա. IV–III հազարամյակներ)։ Այստեղ գտնվող Շենգավիթի հնագիտական համալիրը՝ Կուր- Արաքսյան մշակույթի հնագույն ամրացված բնակավայրերից մեկը, ժամանակակից Երևանի տարածքումուսումնասիրված ամենավաղ հնագիտական հուշարձաններից է։
Խորհրդային շրջանում Շենգավիթը վերածվեց հանրապետության գլխավոր արդյունաբերական կենտրոններից մեկի։ Թաղամասի քաղաքաստեղծ հիմքը կազմեց խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների համալիրը, որոնցից առանցքային նշանակություն ուներ «Սինթետիկ կաուչուկ» («Նաիրիտ») գործարանը։ Ձեռնարկության աշխատակիցների համար կառուցվեց ինքնավարբանավան՝ հայեցակարգային «քաղաք քաղաքի մեջ»՝ սեփական կենցաղով, սոցիալական ենթակառուցվածքով և յուրահատուկ բնակելի կառուցապատմամբ։

Բանավանը կառուցվել է Երևանի համար հազվադեպ՝ կոնստրուկտիվիզմի ոճով։ Քաղաքի հետագա լայնածավալ կառուցապատման՝ խորհրդային նեոկլասիցիզմի և մոդեռնիզմի ոգով իրականացվելու հետևանքով, Երևանի տարածքում կոնստրուկտիվիստական օբյեկտներից պահպանվել են ընդամենը մի քանիսը, ինչը Շենգավիթի սոցիալական ավանը դարձնում է իսկապես եզակիճարտարապետական համույթ։

Այսօր Շենգավիթը Երևանի խիտ բնակեցված և տարանցիկ առումովկարևոր վարչական շրջաններից է։ Չնայած խոշորարդյունաբերական արտադրությունների դադարեցմանը՝ այստեղ պահպանվում են տեղական համայնքների ակտիվ կյանքը, կոնստրուկտիվիստական բանավանի մարդաչափ միջավայրը և տարածքի հետագա զարգացման զգալի տարածական ներուժը։

Фото: Кирилл Балашов / Проект «АРмения_АРхитектура_АТмосфера»

ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
«ՌԵ-ՇԿՈԼԱ ՀԱՅԱՍՏԱՆ»-ը ճարտարապետական «Ռոժդեստվենկա» բյուրոյի, Հայաստանի ազգայինճարտարապետության և շինարարության համալսարանի (ՃՇՀԱՀ) և ճարտարապետության և ժառանգության ֆրանսիական բարձրագույն դպրոցի (École de Chaillot) համատեղ միջազգային նախագիծն է՝ նախաձեռնված ԻԿՕՄՕՍ-ի փորձագետ, ճարտարապետ և վերականգնող Նարինե Տյուտչևայի կողմից

«ՌԵ-ՇԿՈԼԱ»-ի մեթոդաբանությունը հիմնված է պատմական միջավայրի պահպանության և զարգացման համալիր մոտեցման վրա։ Տարվա ընթացքում ուսանողները իրականացնում են մի շարք գրասենյակային և դաշտային հետազոտություններ, հարցումներ և փորձագիտական հարցազրույցներ, աշխատում են արխիվային նյութերի հետ, վերլուծում ընտրված տարածքի պատմությունը և մշակում առաջարկներ դրա հետագա զարգացման վերաբերյալ։ Աշխատանքն իրականացվելու է տարբեր մասշտաբներով՝ քաղաքային մասշտաբից մինչև առանձին օբյեկտ և դրա մանրամասներ։ Ուսուցման կարևորառանձնահատկություններից է միջառարկայական մոտեցումը։ Ուսուցման արդյունքում մշակվում է ընտրված տարածքի և դրա առանցքային օբյեկտների պահպանության և զարգացման համալիր նախագիծ։

Ծրագրի գործնական մասը ուղեկցվում է Հայաստանի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջատար մասնագետների դասախոսություններով և սեմինարներով՝ մշակութային ժառանգության պահպանության, պատմական միջավայրի, Ռե-տեխնոլոգիաների և քաղաքաշինության ոլորտներում։

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Յուրահատուկ տեղական համատեքստի հիման վրա կմշակվեն միջառարկայական վերլուծության, գլխավոր հատակագծի մշակմանև արժեքավոր քաղաքային միջավայրի վերարժևորման ու հարմարեցման կիրառական հմտություններ։

Մասնակիցները կանցնեն համալիր պատմական տարածքի հետ աշխատանքի ամբողջական փուլը՝ Շենգավիթում «Սինթետիկ կաուչուկ» գործարանի բանավանի տեղում իրականացվող ուսումնասիրությունից մինչև ռազմավարական գլխավոր հատակագծի ձևավորում և առաջնահերթ օբյեկտների զարգացման համար պատրաստի նախագծային գործիքների մշակում։

ՁԵՌՔԿԲԵՐԵՔ ՀԵՏԵՎՅԱԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  1. Պատմական և արդյունաբերական տարածքների գրասենյակային և դաշտային հետազոտությունների համալիրմեթոդաբանություն՝ միջառարկայական մոտեցման կիրառմամբ։
  2. Խորքային վերլուծության, տվյալների համակարգման և SWOT վերլուծության իրականացման հմտություններ՝ ժառանգության պահպանության և զարգացման ոլորտում գիտականորեն հիմնավորված որոշումներ կայացնելու համար։
  3. Տարածքի տարածական, սոցիալ-մշակութային և տնտեսական համատեքստերը հաշվի առնող քաղաքաշինական գլխավոր հատակագծերի մշակման փորձ։
  4. Նախանախագծային վերլուծության և առանցքային (առաջնահերթ) օբյեկտների ներուժի գնահատման մեթոդներ՝ դրանց վերականգնման և վերակենդանացման հնարավոր սցենարների որոշման նպատակով։
  5. Մշակութային ժառանգության օբյեկտների պահպանության և հարմարեցված օգտագործման ժամանակակից իրավական, քաղաքաշինական և միջավայրային գործիքների կիրառություն։
  6. Բազմափուլ հետազոտության արդյունքները մեկ ամբողջական նախագծային փաթեթի մեջ համադրելու և ներկայացնելու փորձ՝ փորձագետների և ներդրողների համար։
>> ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ

Արխիտեկտուրայի, շինարարության, տնտեսագիտության, իրավագիտության, սոցիոլոգիայի, անտրոպոլոգիայի և արվեստի պատմության ոլորտներում բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներ։
ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ծրագիրն իրականացվում է առկա և հեռակա ուսուցման համակցված ձևաչափով և տևում է 6 ամիս։ Ուսումնական գործընթացը ներառում է Երևանիում անցկացվող6 առկա ինտենսիվշաբաթ՝ յուրաքանչյուր բլոկիհամար մեկ շաբաթ, իսկ դրանց միջև ընկած ժամանակահատվածում՝ հեռավար աշխատանք և առցանց խորհրդատվություններ։

Բլոկ I. Տարածքի համալիր գրասենյակային և դաշտային հետազոտություն։
Բլոկ II. Տվյալների վերլուծական մշակումև SWOT վերլուծության ձևավորում։
Բլոկ III. Տարածքի ռազմավարական գլխավոր հատակագծի մշակում։
Բլոկ IV. Առաջնահերթ օբյեկտների գրասենյակային և դաշտային հետազոտություն։
Բլոկ V. Օբյեկտների վերլուծություն, ֆունկցիոնալ ծրագրավորում և զարգացման սցենարների մշակում։
Բլոկ VI. Տարեկան ծրագրի վերջնական նախագծի ամբողջականացում և պաշտպանություն։
Տարեկան ծրագրի մեկնարկը՝ նոյեմբերի 21-ին։

Ամբողջական ժամանակացույցը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝


ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
Լրացուցիչ մասնագիտական կրթության ծրագրի շրջանավարտները ստանում են «ՌԵ- ՇԿՈԼԱ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի, ՃՇՀԱՀ-ի և École de Chaillot-ի պաշտոնական վկայականներ՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացն ավարտելու վերաբերյալ։
Թիմ:
  • NARINE TYUTCHEVA
    Head of the Program
    Architect, Restorer, ICOMOS Expert
  • Anahit Manasyan
    Director of the RE School
  • Ekaterina Andreeva
    Administrator
ՄԱՀԱՅԻԹՅՈՒՆՆԵՐ:
  • ANASTASIA MALKO
    Dr.-Ing., ICOMOS Germany
  • ANTOINE BRUGUEROLLE
    Heritage Architect and Urban Planner Vice-President of ICOMOS France
  • LOUP D'AVEZAC DE CASTERA
    Heritage Architect, Founder of LACAA
  • FREDERICK MARTORELLO
    Heritage Architect, Partner of Covalence
  • AREV SAMUELYAN
    Architect, Department of Architecture Theory of NUACA
  • MARIAM SHAHMURADIAN
    Archaeologist
  • FRANCOIS JEANNEAU
    Professor at the École de Chaillot, Architect-in-chief
  • HOVHANNES SANAMYAN
    Architect, Restorer, Associate Professor of UAZ
  • HRANT MAKHSHIGYAN
    Architectural Heritage Specialist
  • EMMA HARUTYUNYAN
    PhD in architecture, Associate Professor, NUACA
  • NUNE PETROSYAN
    PhD (in archit.), Associate Professor
ՄԵԹՈԴՈԼՈԳԻԱ:
Հաշիվ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ >
Լրացնել առցանցհայտը։
-Մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ ներկայացնել պորտֆոլիոն, ինքնակենսագրականը
(CV) և մոտիվացիոն նամակը՝քննարկման համար։
-Հաջողությամբանցնել նոյեմբերի 10-ին նախատեսված առցանցհարցազրույցը։
-Ուսումնական տարվա ընթացքումհնարավորություն ունենալ անձամբ ներկա գտնվելու Երևանում անցկացվող 6 առկա ինտենսիվ շաբաթներին։
-Ունենալ անձնական նոթբուք։
-Գրաֆիկական ծրագրերի (Adobe InDesign,Photoshop, Illustrator) և աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (QGIS, ArcGIS) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
ՈՒՍՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ >
-Ուսուցման արժեքը՝1 000 000 ՀՀ դրամ։ Նախատեսված է 3 կրթաթոշակային տեղ, որոնք տրամադրվում են առաջին կիսամյակի առաջադիմության արդյունքների հիման վրա։
-Երևանում անցկացվող 6 առկա ինտենսիվ շաբաթ՝ դրանց միջև ընկած ժամանակահատվածում հեռավար աշխատանքով։
-Առկա ուսուցման շաբաթների ընթացքում մասնակիցներն ինքնուրույն կազմակերպում և վճարումեն իրենց կացության և Երևան մեկնելուու վերադառնալու ծախսերը։

Մեր նախագծերը

СМОТРЕТЬ



Phone: +79151900243

E-mail: info@re-school.ru

Екатерина Андреева
Администратор РЕ-ШКОЛЫ
Made on
Tilda